ՓՆՏՐԵԼ

ԳՐԱՆՑՎԵԼ

ԱՐԽԻՎ



Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Ծրագրային հիմնադրույթներ PDF Տպել Էլ.փոստ

 

 

Օրինական բոլոր հնարավոր միջոցներով

1. Ծառայել Հայաստանի և Սփյուռքի մշակութային և կրթական ներդաշնակ ինտեգրացման գործին.

ա) կազմակերպել փոխադարձ այցելություններ և կամավորության սկզբունքով, պատանիներին և երիտասարդներին ընդգրկել կազմակերպության բարեգործական ծրագրերի իրականացման և օժանդակման գործին,
բ) կազմակերպել հայրենիք սփյուռք ինտելեկտուալ մրցույթներ հայոց պատմության, հայ արվեստի, աշխարհագրական տեղանունների, մեծանուն հայերի թեմաներով` նաև օգտագործելով համացանցի հնարավորությունները,
գ) կազմակերպել դասախոսություններ Հայաստանի և Սփյուռքի կրթական համակարգի և ծրագրերի` հայ ժողովրդի պատմություն, հայ գրականություն, հայ մշակույթ, հայոց լեզու առարկաների դասավանդման մեթոդները համեմատելու ուսումնասիրական թեմաներով:

2. Աջակցել երիտասարդության շրջանում քաղաքացիական դաստիարակության առաջավոր մեթոդների որոնմանը և կիրառմանը.

ա) կազմակերպել դասախոսություններ քաղաքացիական ինստիտուտների միջազգային առաջավոր փորձի վերաբերյալ,
բ) կազմակերպել դասախոսություններ «Քվեի իրավունքը ապագա արժանապատիվ կյանքի գրավականը» թեմաներով,
գ) կազմակերպել դասախոսւթյուններ, հանդիպումներ և բանավեճեր, «երիտասարդության դերը հասարակության զարգացման, առաջընթացի և պետության ապագայի կերտման գործում» թեմայով:

3. Ցուցաբերել բարոյական և նյութական աջակցություն զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին:

4. Աջակցել սահամանամերձ գոտիներում և Արցախում միկրո և մակրո գյուղատնտեսական ծրագրերի կազմման և իրականացման գործընթացներին:

5. Օժանդակել Հայաստանի, Արցախի սահմանամերձ գոտիների և Ջավախքի դպրոցներին`

ա) ստեղծել և կահավորել դպրոցական գրադարաններ, ապահովելով անհրաժեշտ գրականությամբ,
բ) ստեղծել մարզահրապարակներ, մարզադահլիճներ և ապահովել անհրաժեշտ գույքով,
գ) ստեղծել և ապահովել անհրաժեշտ գույքով երաժշտական, արվեստի և մշակութային այլ խմբակներ,
դ) համագործակցելով հայ առաքելական եկեղեցու և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ` կազմակերպել բարոյահոգեբանական և ռազմահայրենասիրական միջոցառումներ, սպորտային, երաժշտական և կերպարվեստի մրցութներ Հայաստանում, Արցախում և սփյուռքում:

6. Լուսավորչական և սեփական տեսակետները քարոզելու նկատառումներով հիմնել տպագիր օրգան, հրատարակել թերթոններ, օրացույցներ, ուղեցույցներ, գրքույկներ դրանք տարածելով Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում:

7. Սահմանամերձ համայնքներում պարբերաբար կազմակերպել անվճար համերգներ, ներկայացումներ և զանգվածային այլ միջոցառումներ:

8. Օժանդակություն ցուցաբերել սփյուռքի հայկական դպրոցներին:

9. Հասնել այն բանին, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերի բոլոր դպրոցները համալրված լինեն համակարգչային տեխնիկայով և ապահովված մայրաքաղաքի ու միմյանց միջև ժամանակակից կապուղիներով:

10. Ստեղծել և կահավորել բուժկետեր սահմանամերձ բնակավայրերում, ապահովելով անհրաժեշտ նյութերով և պարագաներով:

 

 

 

ՔԱՆԻՍՆ ԵՆ ԱՌՑԱՆՑ

Մենք ունենք 21 հյուրեր ակտիվ

գովազդ