ՓՆՏՐԵԼ

ԳՐԱՆՑՎԵԼ

ԱՐԽԻՎ



Designed by:
SiteGround web hosting Joomla Templates

Մեր մասին PDF Տպել Էլ.փոստ

Աջակցություն Ինքնորոշված Արցախին

Մայր կազմակերպության հասցեն` 
Ֆրանսիա, 94140 Ալֆորտվիլ, Լուիզի փ. տուն 3
SAA  3, rue Louise     94140-Alfortville   FRANCE

Հայաստանյան հաշվի համարը ՀՀ դրամով փոխանցումների համար`
Ամերիա բանկ` 1570005234390100

E-mail:  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Ի՞նչ է ԱԻԱ-ն

1993 թ-ին Ֆրանսիայի Ալֆորտվիլ քաղաքի հայ համայնքում ստեղծվեց «Աջակցություն ինքնորոշված Արցախին» բարեգործական միությունը` ԱԻԱ-ն: 
Արցախյան պատերազմի հենց սկզբից ԱԻԱ-ի անդամները պարտավորվեցին բարոյական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախյան պայքարին: Հստակ և նպատակաուղղված նախագծերը իրականացվեցին հաշվի առնելով 20 տարիների ընթացքում գործունեության ծրագրի փուլերի փոփոխությունները: 

Սկզբնական շրջանում աջակցությունը միայն ֆինանսական էր, իսկ հետագայում, կախված տարածաշրջանում եղած ընթացիկ իրավիճակից, ծրագրերի տնտեսական և աշխարհաքաղաքական սկզբունքները փոխվեցին: ԱԻԱ-ն իր գործունեությունը ծավալեց հետևյալ ուղղություններով`պատերազմի տարիներին բոլոր ֆինանսական միջոցները ուղղվում էին բացառապես Արցախ, ինչպես նաև ինքնապաշտպանության կազմակերպման և փախստականների կարիքները հոգալու ուղղությամբ: 1994 թ. մայիսին` հրադադարի մասին պայմանագիրը կնքնելուց հետո, կազմակերպությունն իր միջոցներ հատկացրեց պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը` բուժկետերի կառուցմանը, զոհվածների ընտանիքներին աջակցելուն և երկկողմանի ծնողազուրկ դարձած երեխաների թոշակավորմանը: Այնուհետև ԱԻԱ-ն որոշեց իր գործունեության գոտում ընդգրկել նաև Հայաստանը: Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, զինկոմիսարիատների և տեղային ինքնակառավարման մարմինների հետ, ԱԻԱ-ն օգնության ձեռք մեկնեց հինգ հարյուրից ավելի զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, որոնք ապրում էին ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այդ ընտանիքներին օգնել նշանակում էր կիսել, փարատել նրանց վիշտն ու ընկճվածությունը, հույս ներշնչել առ ապագան:

Կորևոր է նշել, որ կազմակերպության նախագահ` Արա Մավոյանն անձամբ այցելում էր կարիքավորներին, լսում նրանց պատմությունները, կիսում նրանց վիշտը և ընտրում առավել կարիքավոր շահառու ընտանիքներին: Հետևողականությունը և այդ ընտանիքների հետ անմիջական շփումը սկզբունքային նշանակություն ունի կազմակերպության գործելաոճի համար: 

Կազմակերպությունը կարևորում է նաև շահառու ընտանիքների անդամների միմյանց հետ շփումը: Այդ նպատակով շահառուների համար կազմակերպվում են ամենամյա հուշ երեկոներ, որոնց մասնակցում են նաև անվանի երգիչները:

Մայր կազմակերպության ներկայիս խորհրդի անդամներն են`
Խորեն Քեշիշյան - հինադիր անդամ 
Տիգրան Չերչեան - հաշվապահ
Արա Մավոյան - նախագահ, հիմնադիր անդամ


2010թ.-ին Երևանում հիմնվեց "Աջակցություն ինքնորոշված Արցախին" միավորման Հայաստանյան մասնաճյուղը
Նախագահ ընտրվեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` "կոմանդոսը":

2013թ.-ի հունվարին տեղի ունեցավ Հայաստանյան մասնաճյուղի նախագահի հաստիքի  փոփոխություն: Մասնաճյուղի տնօրեն նշանակվեց ազատամարտիկ, արվեստագետ Մկրտիչ Տոնոյանը: 

 

ՔԱՆԻՍՆ ԵՆ ԱՌՑԱՆՑ

Մենք ունենք 17 հյուրեր ակտիվ

գովազդ